Անդոնը ստատիստիկա չի՞ կարդում – BlogNews.am



ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Անդոնը փորձել է վարդագույնով ներկել հայկական դաժան իրականությունը՝ որպես Հայաստանի ապահովության ու կայունության ապացույց մատուցելով այն, որ «մեր աղջիկները» երեկոյան փողոց են դուրս գալիս ու հանգիստ վերադառնում են իրենց ընկերների հետ շփումներից հետո:

Իրականում Անդոնն իր այդ հատվածական պնդմամբ փորձել է սքողել պետության ընդհանուր ներքին անվտանգության իրական վիճակը, որը, պետք է խոստովանել, շատ վատ է. որքան շատանում են պարեկները, այնքան, չգիտես՝ ինչու, ներքին կյանքն ավելի վտանգավոր ու անկայուն է դառնում, հանցագործությունների թիվն էլ երկարաչափական պրոգրեսիայով աճում է անգամ դպրոցներում. թող Անդոնը ստատիստիկա կարդա ու տեսնի, թե ՔՊ-ական իշխանության օրոք որքան է իջել Հայաստանը, որքան են շատացել հանցագործութուններն ու թմրամոլները, ու թե ինչ է իրականում կատարավում մի երկրոււմ, որն անցյալում իսկապես համարվել է բավական անվտանգ ու կայուն:

Հիմա ունենք մի Հայաստան, որը թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճգնաժամի առաջ է փատացի, որտեղ հասարակության մեջ բռնությունը միանգամայն նորմալ երևույթ է համարվում, որտեղ ավտոմեքենայի ազդանշանի պատճառով կարող են հանգիստ մարդ սպանել ու չպատժվել, որտեղ այգիներում տասնյակներով կարող են մի հոգու վրա թափել, որտեղ կարող են պարեկ ծեծել ու ազատության մեջ լինել, ինչպես ԱՄՆ-ում ներկայումս դեսպան աշխատող Նարեկի եղբոր դեպքում, որտեղ գերիշխում է մի մթնոլորտ, որի պայմաններում անհնար է ունենալ առողջ, օրինապաշտ հասարակություն. երբ խետությունը թուլանում է, իսկ մեր դեպքւոմ այն, ըստ էության, ոչնչացված է, տոտալ կոլապս է սկսվում՝ անկախ նրանից, թե աղջիկները ժամը քանիսին են գնում իրենց հայրական տները կամ որտեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment