ՄԻՏՔ.am – Պարոն Խզմալյան, Հայաստանում շատ քաղաքական ուժեր նախապատրաստվում են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրույթւոններին։ Ինչ կանխատեսումներ ունեք, արդյոք կհաջողվի գոնե իրականացնել ընդդիմափոխություն։
Տիգրան Խզմալյան․ – ԵՎՐՈՊԱՆ ԴԻՄԵՑ ՈՉ ԹԵ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՈՒՂԻՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչպես են վերաբերվում առաջիկա հայաստանյան խորհրդարանական ընտրություններին մեր իրական թշնամիները եւ իրական դաշնակիցները։
Ակնհայտ է, որ Ռսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան ձգտում են պահպանել անփոփոխ Երեւանում առկա քաղաքական դասավորությունը, երբ ՀՀ ԱԺ-ում ներկայացված են միայն նախկին եւ ներկա իշխանությունները։
Այլ է ԵՄ եւ ԱՄՆ դիրքորոշումը։ Ամերիկյան հետախուզությունը հենց այս թեժ պահին, Իրանում եւ Ուկրաինայում պատերազմների օրերին հրապարակել է զեկույց, որտեղ կասկածի տակ է առել Փաշինյանի գլխավոր նպատակի՝ Անկախության հռչակագրի չեղարկման հնարավորությունը հայ ժողովրդի անհամաձայնության պատճառով։
ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսը այցելեց Երեւան եւ Գյումրի հատուկ ուղերձով՝ «Եվրամիությունը օգնելու է Հայաստանին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, որպեսզի հայ ժողովուրդն ինքնուրույն որոշի իր ճակատագիրը»։
Սա է ժողովրդավարության տարբերությունը բռնապետությունից, որը փորձում են պահպանել եւ հաստատել մեզ մոտ նախկիններն ու ներկաները՝ Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի միջամտությամբ։
Եվրոպան աջակցում է ուղիղ հայ ժողովրդին՝ դա է ուղերձը։ Ահա ինչու Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պարտավոր է մասնակցել ընտրություններին, որպեսզի հայ ժողովուրդը ունենա այլընտրանք ներկաներին եւ նախկիններին։
Կլինի դա իշխանափոխություն, թե ընդդիմափոխություն, թող որոշի հայ ժողովուրդը, առանց ճնշման, վախի եւ սպառնալիքի։ Դա է ժողովրդավարությունը՝ ազատ մարդկանց ազատ ընտրություն։ Ստրուկներն ընտրում եմ ստրկատիրություն՝ տերերի հրամանով։ Ազատներն իրենք են իրենց երկրի տերը։
Միայն Եվրամիությունն է երաշխավորում Հայաստանի ազատությունը։