«Բերլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հնարավոր է՝ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, սակայն ոչ ոք դրա մասին դեռ չի հայտարարել:
«Հնարավոր է՝ այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կարելի է խուսափել սրացումից:
Միաժամանակ նա խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։