Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․
«Սիրելի երևանցիներ,
Ինչպես խոստացել էի, մարտի 25-ին սիրով կընդունեմ ձեզ։
Քանի որ դիմումների թիվը կարող է գերազանցել տվյալ օրվա ընդունելության հնարավորությունը, մասնակիցների ընտրությունը կկատարվի պատահականության սկզբունքով, իսկ ընտրված քաղաքացիների հետ մեր աշխատակիցները նախապես կապ կհաստատեն։
Այս ձևաչափը լինելու է շարունակական, ուստի այն քաղաքացիները, ովքեր այս անգամ չեն ընդգրկվի, հնարավորություն կունենան մասնակցելու հաջորդ ընդունելություններին, որոնց մասին ևս նախապես կտեղեկացնենք։
Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ»։
