Երրորդ համաշխարհային պատերազմն սկսված է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք այն չի հայտարարել, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Գուցե այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց», – ասել է Սերբիայի նախագահը «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են ուղղակի հակամարտության։ Նմանատիպ դինամիկա է նկատվում նաև այսօր, նշել է նա։

Վուչիչը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց ընդգծել է, որ դեռևս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment