
Ռուսաստանը մնում է Իրանի հուսալի գործընկերը, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Նովրուզի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում։ «Վլադիմիր Պուտինն Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատիվ դուրս գալ այս ծանր փորձությունից և ընդգծել, որ դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- նրա խոսքերը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։