ՔՊ-ն Երևանում չի իրականացնի ավտոբուսով քարոզարշավ. ԶԼՄ – armeniatoday.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական որոշում է կայացրել ներկուսակցական քարոզարշավի շրջանակում Երևանում ավտոբուսով շրջայցեր չիրականացնե, հայտնել է «Հրապարակ» թերթը։

Ըստ հրապարակման՝ որպես պաշտոնական հիմնավորում կներկայացվի վարչական շրջանների մեծ թիվն ու բոլոր հասցեներն այցելելու ժամանակի սղությունը։ Սակայն պարբերականի աղբյուրները նշում են, որ իրական պատճառը մայրաքաղաքում կուսակցության թույլ դիրքերն են և հանրային բարենպաստ ֆոն ապահովելու դժվարությունները:

Տեղեկությունների համաձայն՝ քարոզարշավի ամփոփիչ փուլը նախատեսվում է անցկացնել փակ ձևաչափով՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Մինչ այդ՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում, ՔՊ ներկայացուցիչները քարոզարշավը կշարունակեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 27-28-ին: Այդ օրերին 1000 պատվիրակ քվեարկությամբ կորոշի 50 թեկնածուների վարկանիշային հերթականությունը, իսկ ապրիլի 4-5-ին կայանալիք համաժողովի ժամանակ կհաստատվի ձևավորված 50-յակի վերջնական ցանկը:

Leave a Comment