Ֆիդանյանը նշանակվել է Եվրոպոլի հետ կապի պատասխանատու

Ֆիդանյանը նշանակվել է Եվրոպոլի հետ կապի պատասխանատու

21 մարտի 2026 – 10:13 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի կապի ներկայացուցիչ (կապի սպա):

«Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Leave a Comment