«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել: Հնարավոր է, որ այն արդեն սկսվել է, մենք դեռ պաշտոնապես չենք խոսում այդ մասին։ Նավթի, գազի, օգտակար հանածոների, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը վաղուց է սկսվել», – ասել Է Սերբիայի նախագահը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են տարածաշրջանային հակամարտություններից, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք արդյունքում ուղղակի բախման մեջ են մտել: Այսօր նման դինամիկա է նկատվում, նշել է նա։
Վուչիչը հույս է հայտնել, որ էսկալացիայից կարելի է խուսափել, սակայն խոստովանել է, որ դեռ դրան հասնելու հեշտ ճանապարհ չի տեսնում: