Իտալիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սիցիլիայից հյուսիս տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 1:46-ին՝ իտալական Սիցիլիա կղզուց 55 կիլոմետր հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր վնասների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Leave a Comment