
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնուն եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ և կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։
Այսօր հրապարակվել է Freedom House-ի “Freedom in the world 2026” տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։
Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որեւէ բարելավում նույնպես չի արձանագրել։
Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ եւ ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։
Ուստի հայտնի երգի մոտիվներով Նիկոլին մնում է ասել.
Սիբեխդ կեր, նոր բռնատեր»։
Աղբյուրը` Արմեն Աշոտյան