
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպիսով, իշխանությունը, կորցնելով բնակչության վստահությունը և զգալով, որ հողը փախչում է իրենց ոտքերի տակից՝ անցել է բացահայտ սադրանքների, վիրավորանքների ընդիմախոսների հասցեին և փորձում է ընդդիմադիր գործիչներին ներքաշել «փողոցային ռազբիրատների» մեջ։
Այս նախընտրական հնարքը բավական հայտնի է՝ հակառակորդին իջեցնել «քուչի» մակարդակի՝ այդ կերպ թաքցնելով սեփական լիակատար «պռավալը» և անմեղսունակությունը։
Մեթոդիկան հայտնի է, բայց հենց նման իշխանական վարքագիծը ցույց է տալիս, որ նրանց գործերը շատ, շատ, շատ վատ են ընթանում։
Ի՞նչ անել։
Չտրվել սադրանքներին, պարզապես արհամարհել։
Առավել ևս, որ իշխանությունների նման հիստերիկ պահվածքը շատ հստակ ցույց է տալիս ընտրություններում նրանց իրական հնարավորությունները։
Ձեր ցերեկը «ֆանաՌիկով» անցած ճանապարհները, մենք գիշերը փակ աչքերով ենք անցել»։