Թրամփը Ճապոնիան անվանել է ԱՄՆ-ի համար ավելի լավ դաշնակից, քան ՆԱՏՕ-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիան ավելի լավ դաշնակից է համարում, քան ՆԱՏՕ-ն։

«Ճապոնիան ավելի լավ դաշնակից է, քան ՆԱՏՕ-ն», – Fox News-ի լրագրող Մարթա Մաքքալումի փոխանցմամբ՝ Թրամփն է այս մասին խոսել։

Նա նաև նշել է, որ Թրամփը կրկին քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործում Միացյալ Նահանգներին չաջակցելու համար։

Leave a Comment