Երևանում ծեծի է ենթարկվել 46 համարի երթուղին սպասարկող վարորդը և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը և ավելացրել, որ հաղորդման հիման վրա կազմված փաստաթղթերն փոխանցվել են քննչական մարմին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Նորայր Ե․-ին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
