Բելգիան ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունն անվանել է խելագար և անօրինական

Բելգիայի փոխվարչապետ Ֆրանկ Վանդենբրուկեն երկրի խորհրդարանում Իրանի դեմ ԱՄՆ գործողությունն անվանել է «խելագար և անօրինական»։

«Մենք չենք մասնակցի պատերազմի, որը մերը չէ։ Այս պատերազմն անօրինական է և խելագար։ Մենք ուզում ենք, որ այն ավարտվի։ Այս պահին մեր կողմից այնտեղ ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին խոսք չկա», – ասել է նա։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կհիշի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների «վախկոտ» դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակմանը նպաստելուց հրաժարվելու հարցում»։

Leave a Comment