Մահացել է հայտնի դերասան և մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը – Live News

Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան, մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը։ Լուրը հայտնել է նրա ընտանիքը։

«Մեր ընտանիքը խոր վշտով հայտնում է, որ մեր սիրելի Չակ Նորիսը հանկարծամահ է եղել երեկ առավոտյան », – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ TMZ-ի` երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել է մարզումների ժամանակ, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանի ժամ անց մահացել է, սակայն մահվան պատճառը դեռ չի նշվում։

Մարտի 10-ին Չակ Նորիսը դարձել էր 86 տարեկան։

Հիշեցնենք` նա մեծ ճանաչում ձեռք բերեց հարազատ եղբոր՝ Ահարոն Նորիսի նկարահանած մարտաֆիլմերում գլխավոր դերեր մարմնավորելուց հետո։

 

Leave a Comment