Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայանալիք բանակցություններին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք կլինեն երկկողմանի շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի մոտ ապագայում վերսկսել եռակողմ բանակցային ձևաչափը և բանակցությունների դադարը համարում է ժամանակավոր:


Leave a Comment