
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը լեգիտիմ հիմքեր է ստեղծում, որպեսզի ընտրություններից հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը պատերազմ սկսի։
Մարտի 19-ին կառավարության նիստից հետո Նիկոլը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեր պետության դեմ ժողովրդական ձևակերպմամբ գործ տվեց։ Մասնավորապես՝ այն քաղաքական ուժերը, որոնց համարում է հակառակորդ, փաթեթավորեց պատերազմի կուսակցության տակ՝ ներկայացնելով «խաղաղության» ռեվիզիայի ենթարկողների, ինչը, ըստ իրեն, բերելու է պատերազմի՝ ծանրագույն հետևանքներով։
Նիկոլն Ադրբեջանին լեգիտիմ հիմքեր տվեց Հայաստանի դեմ հերթական ոտնձգություն նախաձեռնելու, ինչն արեց 2023թ-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ՝ հայտարարելով, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում, սակայն հաշված օրեր անց սկսվեց արցախահայության բռնի տեղահանումը։
Հ․Գ․ Նիկոլը շարունակում է հանցավոր վարքագիծ դրսևորել, այն է՝ ահաբեկել հայ ժողովրդին, որով ոչ միայն խոչընդոտվում է ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը, այլև մարդիկ չկարողանան պայքարել իրենց իրավունքների համար»։