
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին վախկոտ է անվանել և խոստացել է հիշել, որ դաշինքը հրաժարվել է օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։
«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը շեշտել է, որ հումքի գների բարձրացման պատճառը մնում է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, որի բացմանը դաշնակիցները կարող են օգնել առանց իրենց համար լուրջ ռիսկերի։
Ամերիկացի առաջնորդը նաև հստակեցրել է, որ գործընկերների կողմից Վաշինգթոնին աջակցելուց հրաժարվելը անհետևանք չի մնա։