ԱՄՆ-ն և Իսրայելը սխալվել են՝ կարծելով, որ Իրանի պետական համակարգը կփլուզվի, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
Նրա խոսքով՝ Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում երեք պատերազմ է ապրել՝ 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ հակամարտությունը, որին միացել է նաև Միացյալ Նահանգները, 2026 թվականի հունվարի բողոքի ցույցերը և ներկայիս հակամարտությունը։
«Թշնամին ակնհայտ սխալ թույլ տվեց և սխալ հաշվարկեց՝ կարծելով, որ մեկ-երկու օրից ժողովուրդը կցանկանա տապալել իսլամական կարգը», – ասել է Խամենեին՝ անդրադառնալով 2025 թվականի հունիսի հակամարտությանը։