Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր բանավեճ է ծավալվել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հրավիրել է ուղիղ եթերում հրապարակային քննարկման։ Վարչապետը նշել է, որ որևէ մեկը զրկված չէ խոսքի հնարավորությունից և ընդգծել է, որ նման բանավեճերը կօգնեն բացահայտել քաղաքական ուժերի կարողությունները։
Սակայն ընդդիմադիր դաշտը միանշանակ չի արձագանքել։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվել է մասնակցել՝ այն համարելով անլուրջ նախաձեռնություն։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ ընդդիմության նման դիրքորոշումը պայմանավորված է ուղիղ բանավեճից խուսափելու ցանկությամբ։ Մինչդեռ դեռ պարզ չէ՝ արդյոք այլ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, կընդունեն վարչապետի առաջարկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
