Արաղչին հայտարարել է Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին

Իրանը տեղեկություններ ունի, որ Իսրայելը պլանավորում է հարձակվել երկրի ենթակառուցվածքների վրա, և նման հարձակմանը կհաջորդի պատասխան, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք ուժով ենք պատասխանում միայն այն ժամանակ, երբ մեզ վրա են հարձակվում։ Մենք հետախուզական տվյալներ ունենք  ենթակառուցվածքներին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Արաղչին հավելել է, որ Իրանը չի նահանջի, եթե իր ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն։

Leave a Comment