Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Իվեթ Քուպերին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից բրիտանական ռազմական բազաների օգտագործումը կդիտարկվի որպես մասնակցություն Իրանի դեմ ագրեսիային։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է, որ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի և կարձանագրվեն երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։
Նախարարի խոսքով՝ ցանկացած աջակցություն ռազմական գործողություններին, անկախ ձևաչափից, Թեհրանը կընկալի որպես ուղղակի ներգրավվածություն հակամարտությունում։