Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անարդար պատերազմները չպետք է շարունակվեն. Վան Ի

Խնդիրները չեն կարող լուծվել ռազմական ուժով, և անարդար պատերազմները չպետք է շարունակվեն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Խնդիրը չի կարող լուծվել ուժով, և անարդար պատերազմները չպետք է շարունակվեն», – Վան Իի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում առկա իրավիճակը վատթարանում է, և հակամարտությունը շարունակում է տարածվել և ընդլայնվել՝ ազդելով ոչ միայն համաշխարհային էներգամատակարարման կայունության վրա, այլև առաջացնելով լայնածավալ հումանիտար ճգնաժամ։

Վան Իի խոսքով՝ ամենահրատապ խնդիրը հակամարտության տարածումը զսպելն ու այլ պետությունների հետագա ներգրավումը կանխելն է։ Դիվանագետը շեշտել է, որ երկխոսությունն ու բանակցությունները մնում են ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղին։

Leave a Comment