«Մոսկաֆեի»-ի գործունեությունը կասեցվել է – PanARMENIAN.Net

«Մոսկաֆեի»-ի գործունեությունը կասեցվել է

20 մարտի 2026 – 18:38 AMT

PanARMENIAN.Net – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Մոու գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Մոսկաֆեի» խոհանոցի արտադրական գործունեությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18), հայտնում է ՍԱՏՄ-ն:

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

  • սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
  • խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

Leave a Comment