Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Թել Ավիվում իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ տարածաշրջանային էսկալացիայից դուրս գալու ակնհայտ կարճաժամկետ ուղիներ չկան:
Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ նախարարն ընդգծել է, որ Փարիզը և դաշնակիցները կշարունակեն ջանքերն իրավիճակի կայուն լուծման ուղղությամբ՝ նշելով, որ ստեղծված վիճակը չպետք է անգործության պատրվակ դառնա:
Բարոն նաև վերահաստատել է Ֆրանսիայի վերապահումները Լիբանանի հարավում Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությունների վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով լիբանանյան բանակին ձեռնարկել բոլոր քայլերը «Հեզբոլլահի» զինաթափման ուղղությամբ:
Ֆրանսիան շարունակում է պահպանել հավասարակշռված դիրքորոշում՝ մի կողմից անօրինական համարելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, մյուս կողմից՝ Իրանին մեղադրելով տարածաշրջանային անկայունության համար:
