Անահիտ Մանասյանն ու Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերը


Հասարակություն


Մարտի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին։


Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։



Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ առաջնահերթություններից է։

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։


Leave a Comment