ԱԺ հանձնաժողովը դրական է գնահատել մոպեդների պարտադիր ապահովագրության նախագիծը

ԱԺ հանձնաժողովը դրական է գնահատել մոպեդների պարտադիր ապահովագրության նախագիծը

20 մարտի 2026 – 17:05 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտում ներառելու նախագծին: Երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Վերոնշյալ երթևեկության միջոցներն ապահովագրելու են դրանց սեփականատերերը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել։

Այս պահի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի տրիցիկլ եւ քվադրիցիկլ:

Leave a Comment