Արարատի մարզում 1 տարեկան 2 ամսական երեխայի սպանության փորձի գործով բացի խորթ մորն առաջադրաված մեղադանքներից, որպես մեղադրյալ կներգրավվի նաև նրա հայրը, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա չի բացառել, որ գործով ընտանիքի մյուս անդամներին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այլ ներգրավված անձինք կան գործում ու ինչ կարգավիճակ ունեն պատասխանեց, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:
«Այժմ շարունակում ենք քննչական կոմիտեի հետ աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին ևս իրավական գնահատական տալու շուրջ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ բժշկական հաստատությունից ստացված նախնական զանգը հանցագործության մասին չէր։
«Հարազատները հայտնել են, որ երեխան վատ է զգացել և հոսպիտալացվում է։ Սակայն, օպերատիվ գործողությունների արդյունքում հաստատվել է երեխայի հոր հետ ապրող կնոջ միջամտությունը»,- նշել է նա։
Ներկայումս շարունակվում է Հայաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ աշխատանքը՝ ընտանիքի մյուս անդամների գործողությունների իրավական գնահատական տալու համար։
«Այժմ շարունակում ենք քննչական կոմիտեի հետ աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին ևս իրավական գնահատական տալու շուրջ»,- ասել է Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ։
Սարգսյանը նաև պարզաբանեց, թե ինչու ահազանգը չի տրվել տեղի սոցիալական ծառայութւնից կամ ոստիկանությունից։ Ըստ նրա՝ նախնական հաղորդումը պետք է գա ոչ թե ոստիկանությունից, այլ համայնքից՝ սոցիալական ծառայություններից։
Նա հավելեց, որ իշխանությունները ներկայումս ստուգում են, թե արդյոք համապատասխան հաղորդագրությունների առկայության և երեխայի բնակության հասցեում որոշակի անբարո գործունեությունների մասին տեղեկությունները։
«Արաբկիր» բժշկական համալիրի մամուլի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանն Armenia Today-ին հայտնեց, որ ընդունված մեկ տարեկան երեխային առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բժիշկները շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։
Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ մարտի 18-ի դրությամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հավելելով, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
