ԱԱԾ – ի տնօրենը Կաթողիկոսին աշխարհիկ անունով է անվանել – armeniatoday.am

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին աշխարհիկ անունով է անվանել։

Հարցին, թե որքանով են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները հիմնավոր, որ հոգևորականները երրորդ երկրների գործակալներ են, ԱԱԾ տնօրենը նշել է. «Կտրիչ Ներսիսյանը եղբայրը Սովետական Միության КГБ-ի գործակալ է եղել, և այդ փաստը հանրայնացված է»։

Նա հստակ չի պատասխանել հարցին, թե քաղաքական գործիչ չլինելով՝ ինչո՞ւ է Գարեգին Երկրորդին իր ավազանի անունով դիմում։ «Այնպես, ինչպես օգտագործում եմ», – նշել է ԱԱԾ տնօրենը։

Civic.am կառավարամետ կայքը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն իր հարցմանը, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին: Ավելին, ԱԱԾ պատասխանում, հղում անելով «առկա տվյալներին», պնդել էին, որ արքեպիսկոպոսը ներկայումս «կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին»:

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն, պետական գաղտնիքի հիմնավորմամբ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, հրաժարվել էր պատասխանել, թե ե՞րբ է բացահայտել, որ արքեպիսկոպոսը կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ։

Leave a Comment