Խոհանոցում հայտնաբերված խախտումների պատճառով գործունեությունը կասեցվել է

Խոհանոցում հայտնաբերված խախտումների պատճառով գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

  • սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
  • խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment