Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալվել է խարդախության համար հետախուզվողը

Բագրատաշենի սահմանային անցակետում  ձերբակալվել է խարդախության համար հետախուզվողը

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Բագրատունյանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր մարդուն ազատությունից ապօրինի զրկելու և հոգեկան ներգործության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Նոր Զմյուռնիայի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը մարտի 6-ից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment