20 մարտի 2026 – 15:28 AMT
PanARMENIAN.Net – 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում դիրք չի կառուցել, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ո՛չ, չի կառուցել»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
«Հայաստանի տարածքում դիրք չի կառուցվել, ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, Ադրբեջանն իր տարածքում է կառուցում, մենք էլ ենք կառուցում»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել է այն պնդումները, թե 2025-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք է տեղակայել՝ հավելելով, որ նշված դիրքը «չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում»: ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան տեսանյութում ներկայացրել է տեղանքի քարտեզն և խնդրո առարկա դիրքի տեղակայումը:
Մարտի 4-ին Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս է անցկացրել՝ հայտարարելով, թե Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։