«Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, և շատ ուժեր այնպիսի մտքեր ու հայտարարություններ են հնչեցնում, որոնք հակադարձում են հաստատված խաղաղությանը, և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել»,- ասել է նախարարը։
Հարցերին՝ ինչ նկատի ունի վարչապետը, և արդյոք կա՞ն տվյալներ, թե ովքեր են հասարակության մեջ խուճապ տարածողները, նախարարը պատասխանել է՝ որևէ խուճապի մասին խոսք չկա։
«Վարչապետը փաստական առումով անդրադարձել է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, նաև քաղաքական արձագանք է տվել որպես երկրի ղեկավար, և այս համատեքստում եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ:
Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական, և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն իրավական գնահատական»,- հայտարարել է Արփինե Սարգսյանը։