20 մարտի 2026 – 16:15 AMT
PanARMENIAN.Net – Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել, ասվում է ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանման մեջ:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։
Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր:Նա այդպես է պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ: Նա նշել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում և խմբակցությունում։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։