Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Մարթա Կոսը Հայաստանում է։ Նա խոստանում է աջակցել երկրում ժողովրդավարության զարգացմանը և հավաստիացնում, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ձևավորել սեփական իշխանությունը՝ իրենց կամքին համապատասխան։
Սակայն հարց է առաջանում՝ հատկապես ո՞ր քաղաքացիների մասին է խոսքը։
Այժմ լսենք մեր քաղաքացիների տեսակետները։ Նրանք կկիսվեն իրենց մտորումներով Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ և կնշեն, թե ում են համարում իրական սպառնալիք։ Իսկ նրանց լսելուց հետո պետք է խորհենք հետևյալի շուրջ.
«Բարեկամներ, հատկապես իրանական ռազմական գործողությունների մեկնարկից հետո, ի՞նչն է ի վերջո ավելի թանկ Եվրամիության մեր հարգարժան գործընկերների համար՝ հայկական ժողովրդավարությո՞ւնը, թե՞ ադրբեջանական նավթը, որը համաշխարհային շուկայի տատանումների ֆոնին դարձել է չափազանց կարևոր ռեսուրս»։
Մանրամասին՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/watch/?v=1806150783654650