ԲԴԽ-ն կքննի Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վեաբերյալ միջնորդության քննարկման համար նիստ հրավիրելու մասին որոշումը։

Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով Արդարադատության նախարարի ՝ «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի մարտի 9-ի թիվ 21-Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին.

ՊԱՐԶԵՑ Արդարադատության նախարարի 07.01.2026 թվականի թիվ 01-Ա որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Նախարարի կողմից 09.03.2026 թվականին կայացվել է «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 21-Ա որոշումը։ Վերոնշյալ որոշումը և կից փաստաթղթերը Խորհուրդ են մուտքագրվել 11.03.2026 թվականին: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի  որոշման Հավելված 1-ի 91-րդ կետի համաձայն՝ Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է Խորհրդի նիստ: Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի  որոշման Հավելված 1-ի 91-րդ կետով՝

ՈՐՈՇԵՑ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2026 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում։

Leave a Comment