Եվրոպացիներն է՛լ ձևեր չեն թափում



ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Կոս Մարթայի հետ միասին Նիկոլը սեր է խոստովանել հեռախոսի տեսախցիկի առաջ:

Ասուլիսում եվրոպացին, փաստորեն, հայտարարել էր, որ մտադիր են Նիկոլին վերարտադրել, իսկ նրան ընդդիմախոսողներին փաստացի հռչակել էր՝ հիբրիդային պատերազմի գործիքներ՝ չցանկանալով արձանագրել կամ քաղաքական գնահատական տալ այն կատավասիային, որը տարիներ ի վեր տիրում է Հայաստանում Նիկոլի մեղքով:

Սա նշանակում է, որ Կոս Մարթան ու նրա կապուտաչյա ղեկավարներն ուղիղ պատասպանատվություն են կրում այն ամենի համար, ինչ որ Նիկոլը Հայաստանում անում է ու դա չեն էլ թաքցնում. նրանք են պատասխանատու թե՛ քարոզվող թրքասիրության, թե՛ հայ ժողովրդի ազգային արժանապատվության ոտնահարման, թե՛ այն բռնատիրական կարգերի համար, որոնք ներկա պահին փաստացի հաստատել է Նիկոլը՝ հընթացս լիզելով Իլհամի ձախ ոտքի բթի եղունգը:

Սա գնահատելի է այն առումով, որ եվրոպացիները դադարել են կեղծել ու դիմակներ կրել, դադարել են իրենց ու Նիկոլի միությունը թաքցնել: Նրանք այլևս թքած ունեն, որ բացահայտորեն միանալով Նիկոլին ու աչք փակելով նրա գործողությունների վրա՝ վարկաբեկում են ամբողջ արևմտյան համակարգն ու ցույց տալիս, թե ում շահերն են իրականում սպասարկում այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment