Մետրոյում երթևեկությունը վերականգնվել է – ABCMEDIA

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Երևանի մետրոպոլիտենի հանրային կապերի պատասխանատուն։

«Երթևեկությունը վերականգնված է, և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում»,- ասել է խոսնակը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ մինչև երթևեկության լիարժեք վերականգնումը մետրոպոլիտենն անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Leave a Comment