20 մարտի 2026 – 14:04 AMT
PanARMENIAN.Net – Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը, հայտնել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA):
Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհվել է 3186 մարդ, գրում է BBC-ն։
HRANA-ի տվյալներով՝ զոհվածներից 1394-ը եղել է քաղաքացիական անձ, որոնց թվում առնվազն 210-ը երեխա է։ Միևնույն ժամանակ, 1153 զոհ դասակարգվել է որպես ռազմական, իսկ 639 անձի ճակատագիր անհայտ է։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: