Անհնար է չարձագանքել Փաշինյանին. Հովիկ Աղազարյան – Live News

Անդրադարձ 

Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։

Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»)։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն։

Նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment