
Եվրոպական առաջատար երկրները, Ճապոնիան և Կանադան հայտարարել են, որ կքննարկեն Հորմուզի նեղուցում Իրանի կողմից շրջափակումը վերացնելուն նպաստող առաքելություն նախապատրաստելու հարցը։ Ժամկետներ չեն սահմանվել: Գերմանիան ու Նիդեռլանդները հայտարարել են, որ իրենց մասնակցության համար նախապայման է հրադադարը կամ առնվազն ռազմական գործողությունների դադարեցումը։
Իրանի գործողությունների հետևանքները կզգան աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդիկ, հատկապես ամենախոցելի խմբերը, հայտարարում են Եվրոպայի առաջատար երկրները, Ճապոնիան և Կանադան:
Հայտարարություններից հետո նավթի գինը նվազել է՝ հասնելով 120 դոլարից իջնելով 107 դոլարի մեկ բարելի դիմաց: Կատարի էներգետիկայի նախարարն ասել է, որ Ռաս Լաֆանի հեղուկ գազի վրա իրանական հարձակման հետևանքով հանքավայրից արտահանումը կնվազի 17%-ով հաջորդ հինգ տարիներին, ինչի հետևանքով երկիրը տարեկան 20 միլիարդ դոլարի կորուս կունենա։