Իրանի հրթիռների արտադրությունը շարունակվում է․ ԻՀՊԿ

Իրանը շարունակում է հրթիռներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ, և հրթիռային զինանոցը համալրելու հետ կապված որևէ խնդիր չկա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի խոսնակ Սարդար Նաեինին։

«Մենք շարունակում ենք հրթիռներ արտադրել նույնիսկ պատերազմական պայմաններում, և պաշարների համալրման հետ կապված որևէ խնդիր չկա», – ասել է Նաեինին, ըստ իրանական Mehr լրատվական գործակալության։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը դեռևս անակնկալներ է պատրաստել իր հակառակորդի համար։

Leave a Comment