Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Գարեգին Բ-ն չի կարող մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը երկրից բացակայելու արգելքի պատճառով։
Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի հետ, որտեղից մեզ հայտնեցին․
«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- հայտնեցին գերատեսչությունից։