Գիշերը Իսրայելում՝ Երուսաղեմում, և Իրանի մայրաքաղաք Թեհրանում պայթյունների ձայներ են լսվել, մինչև իրանցիները նշում էին Նովրուզը՝ պարսկական Նոր տարին, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «ձեռնպահ կմնա» իրանական գազի հանքավայրերի վրա հարձակումներից այն բանից հետո, երբ այդ մասին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, իրենց հերթին, հայտնել են հրթիռային հարձակումների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին: Քուվեյթում նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել:
Քաթարի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հեղուկ բնական գազով իր արտահանման հզորությունները կկրճատվեն 17%-ով Իրանի կողմից «ՌԱՍ-Լաֆանի» գործարանի վրա հարձակման հետևանքով:
Այսօր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի 21-րդ օրն է:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
