Դավիթ Խուդաթյանը Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցչի հետ քննարկել է էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա

համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Նախարարն արձանագրել է, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա և ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի համար։

Leave a Comment