ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Գարեգին Բ-ն չի կարող մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը երկրից բացակայելու արգելքի պատճառով։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց Քննչական կոմիտե, որտեղից և հայտնեցին, որ «Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չի ստացվել»:
