Ի վերջո ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները, ու ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ ի վերջո ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր:
Այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է»,- նշել է նա: