Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում. մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկգծանի երկկողմանի երթևեկության։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Leave a Comment