Հարգելի՛ քաղաքացիներ, հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից:
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։ Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմացից ընթացող գնացքն է խնդիրներ ունեցել։